«Լիվերպուլը» ԱՊԼ-ի 13-րդ տուրում մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ և հաղթեց՝ 2:0 հաշվով:
«Մանչեսթեր Սիթիից» առաջատարն այժմ 11 միավորով է առաջ, իսկ «Արսենալից» և «Չելսիից» 9 միավորով։ Առջևում դեռ 25 տուր կա։
Opta սուպերհամակարգչի հաշվարկների համաձայն՝ ստեղծված իրավիճակում Արնե Սլոտի թիմի չեմպիոնության հավանականությունը տպավորիչ 85,1% է։
«Մանչեսթեր Սիթիի» հաղթանակի շանսերը գնահատվում են ընդամենը 4,4%։ Պեպ Գվարդիոլայի թիմին իսկական հրաշք կպահանջվի՝ 5-րդ անգամ անընդմեջ Պրեմիեր Լիգայում հաղթելու համար։
Առաջատարի գլխավոր մրցակիցն այժմ համարվում է «Արսենալը»՝ 9,8%։