Արնե Սլոտը մեկնաբանել է «Լիվերպուլի» հաղթանակը «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը կիսվել է իր տպավորություններով «Մանչեսթեր Սիթիի» հետ Պրեմիեր Լիգայի խաղում (2:0) հաղթելուց հետո։

Արդեն 12-րդ րոպեին Կոդի Գակպոն բացեց խաղի հաշիվը։ 78-րդ րոպեին տանտերերի հաղթանակը ամբողջացրեց Մոհամեդ Սալահը, ով իրացրեց 11 մետրանոցը։

«Դա գրեթե կատարյալ հանդիպում էր, բայց մենք շատ հնարավորություններ բաց թողեցինք, ուստի վերջում հեշտ չէր: Թերևս այսպես պետք է լիներ այսպիսի հանդիպումներում, բայց ավելի լավ կլիներ, որ ավելի վաղ խփեինք երկրորդ գոլը։

Մենք միշտ բարձր ճնշում ենք գործադրում, բայց «Մանչեսթեր Սիթին» հիանալի է կարողանում գրոհներ սկսել նույնիսկ ճնշման տակ, ուստի մենք պետք է շատ աշխատեինք անըդհնատ և անդադար: Մեր տղաները բավականաչափ էներգիա ունեին։ Երկրպագուները նույնպես իրենց հրաշալի դրսևորեցին»,- ասել է Սլոտը Sky Sports-ին տված հարցազրույցում։