Աշխարհի չեմպիոն և Լև Յաշինի 2023 և 2024 թվականների մրցանակակիր Էմիլիանո Մարտինեսը, ով հանդես է գալիս «Ասթոն Վիլայում», վնասվածք է ստացել Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրի՝ «Չելսիի» դեմ խաղում։
32-ամյա դարպասապահին առաջին խաղակեսում ցավալի բախումից հետո ընդմիջմանը փոխարինեց Ռոբին Օլսենը:
Թիմերի միջև հանդիպումը ավարտվեց «Չելսիի» խոշոր հաշվով հաղթանակով՝ 3։0 հաշվով։
«Չելսին» այս հաղթանակից հետո Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում 22 միավորով զբաղեցում է 5-րդ հորիզոնականը, իսկ «Ասթոն Վիլան»՝ 19 միավորով 13-րդն է։