«Բարսելոնան» կզոհաբերի իր ֆուտբոլիստին Վիկտոր Գյոկերեսին ձեռք բերելու համար

Հարձակվող Վիկտոր Գյոկերեսը հիանալի խաղ է ցուցադրում «Սպորտինգի» կազմում և գտնվում է Եվրոպայի շատ ակումբների տեսադաշտում:

«Բարսելոնան» այս ակումբների թվում է, թեև կատալոնացիներին ավելի դժվար է լինելու շվեդ հարձակվողի համար պայքարել՝ հաշվի առնելով նրանց ֆինանսական դժվարությունները:

«Սպորտինգը» նախատեսում է վաճառել 26-ամյա Գյոկերեսին ոչ պակաս, քան 100 միլիոն եվրոյով։ Այս ֆոնին «Բարսելոնան» պատրաստ է զոհաբերել Ֆերան Տորեսին։ «Բլաուգրանան» կարող է հարձակվողին օգտագործել որպես սակարկության միջոց՝ Գյոկերեսի տրանսֆերի արժեքը նվազեցնելու համար:

Այս մասին հաղորդում է TodoFichajes-ը ։