«Չելսիի» պաշտպանը վնասվածք է ստացել

Կիրակի օրը Անգլիայի Պրեմիեր Լիգայի տասներեքերորդ տուրի շրջանակներում «Չելսին» սեփական հարկի տակ ընդունեց է «Ասթոն Վիլային» և հաղթեց 3։0 հավով: Լոնդոնյան թիմը հանդիպման ժամանակ զրկվեց պաշտպաններից մեկից։ Վնասվածք ստացավ Ուեսլի Ֆոֆանան։

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան ստիպված է եղել փոփոխություն կատարել և խաղադաշտ մտցնել Բենուա Բադիաշիլին։ Դժվար է ասել, թե որքան լուրջ է Ֆոֆանի վնասվածքը։

Մանրամասները պետք է հայտնվեն խաղից հետո։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս հանդիպման ընդմիջմանը փոխարինվեց «Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը։ Ըստ ամենայնի, վնասվածք է ստացել նաեւ աշխարհի չեմպիոնը։