PREMIER LEAGUE. «Մանչեսթեր Յունայթեդը» խոշոր հաշվով հաղթեց «Էվերթոնին»

Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Էվերթոնին» 4:0 հաշվով։

34-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Մարկուս Ռեշֆորդը, գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բրունո Ֆերնանդեշը։

41-րդ րոպեին Ջոշուա Զիրկզեն խաղի հաշիվը դարձրեց 2:0։ Եվս մեկ անգամ գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բրունո Ֆերնանդեշը։

46-րդ րոպեին Մարկուս Ռեշֆորդը երրորդ գնդակն ուղարկեց «Էվերթոնի» դարպասը։

64-րդ րոպեին Ջոշուա Զիրկզեն դուբլ ձևակերպել և խաղի հաշիվը դարձրեց 4:0:

Այս հաղթանակից հետո Մանչեսթերյան ակումբը 19 միավորով 9-րդն է մրցաարային աղյուսակում, իսկ «Էվերթոնը» 11  միավորով 15-րդն է։