«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է Անգլիայից հեռանալ ԱՄՆ։ Ինչպես հայտնում է Caught Offside-ը, եգիպտացի աստղի ծառայություններով հետաքրքրված է «Ինտեր Մայամին»:
Ամերիկյան ակումբի ղեկավարները պատրաստվում են հարձակվողին շահավետ ֆինանսական առաջարկ անել, եթե նա որոշի հեռանալ մերսիսայդցիներից 2024/2025 մրցաշրջանի ավարտին։
Սալահի ծառայություններով հետաքրքրված են նաև Սաուդյան Արաբիայի առաջնության ակումբները։ Այս մրցաշրջանում Սալահը անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը 55 միլիոն եվրո է։