«Յուվենտուսի» պաշտպան Դանիլոն կարող է կարիերան շարունակել «Նապոլիում»։
Ըստ ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոյի՝ 33-ամյա ֆուտբոլիստը դարձել է «Նապոլիի» հունվար ամսվա առաջնահերթ տրանսֆերային նպատակը։ Նեապոլական թիմի սպորտային տնօրեն Ջովանի Մաննան, ով ծանոթ է ֆուտբոլիստին «Յուվենտուսում» համատեղ աշխատանքից, հետաքրքրված է փորձառու կենտրոնական պաշտպանի ծառայություններով։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը թուրինյան թիմի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։
Transfermarkt-ը Դանիլոյի արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։