«Այնտրախտի» հարձակվող Օմար Մարմուշը կարող է տեղափոխվել եվրոպական թոփ ակումբ։
Ինչպես տեղեկացնում է Tipsblabet-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»։ Կատալոնական ակումբի ներկայացուցիչները զննել են ֆուտբոլիստին «Միդտյուլանդի» հետ Եվրոպա Լիգայի հանդիպման ժամանակ։
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան Մարմուշին դիտարկում է որպես Ռոբերտ Լևանդովսկու փոխարինող։ Գերմանական ակումբի հետ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2027 թվականը։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 18 հանդիպման, որոնցում դարձել է 15 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։