«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է ակումբում առկա խնդիրների և իր զգացմունքների մասին։
«Ինձ սա ընդհանրապես դուր չի գալիս։ Այս ամբողջ իրավիճակի պատճառով ես դժվարանում եմ քնել։
Մեր մրցակիցները հաճույք են ստանում մեր խնդիրներից։ Մարդիկ ծիծաղում են մեզ վրա։ Սպորտում դա նորմալ է, եթե ինչ-որ մեկը լավ տրամադրություն ունի, նա կծաղրի ու կծիծաղի քո անհաջողությունների վրա։ Սա մի մասն է հասկանալու, թե որքան լավն է ֆուտբոլը»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Report-ը։
«Մանչեսթեր Սիթին» իր վերջին վեց խաղում կրել է հինգ պարտություն և մեկ ոչ-ոքի։ Թիմը Պրեմիեր Լիգայում 12 խաղից հետո 23 միավորով չորրորդն է և առաջատար «Լիվերպուլից» հետ է մնում 9 միավորով։
Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրի հաջորդ խաղում «քաղաքայինները» արտագնա խաղում կմրցեն «Լիվերպուլի» հետ։