«Բոտաֆոգոն» նվաճեց Լիբերտադորեսի գավաթը🎥

Կայացավ Լիբերտադորեսի գավաթի մրցաշարի եզրափակիչը, որում մրցեցին բրազիլական երկու թիմեր՝ «Ատլետիկո Մինեյրոն» և «Բոտաֆոգոն»։ Խաղը ավարտվեց «Բոտաֆոգոյի» հաղթանակով՝ 3։1 հաշվով։

«Բոտաֆոգոյի» կազմից աչքի ընկան Լուիս Էնրիկեն, Ալեքս Տելեսը և Ժունիոր Սանթոսը։ «Ատլետիկո Մինեյրոի» միակ գոլը խփեց Էդուարդո Վարգասը։

Նշենք, որ «Բոտաֆոգոն» պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Լիբերտադորեսի գավաթը։