Լա Լիգայի 15-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ պարտվեց «Լաս Պալմասին» (1։2)։
Այսպիսով, «Բարսելոնան» Լա Լիգայում երեք հանդիպում անընդմեջ հաղթանակ չի տանում։
Կատալոնական ակումբը պարտվել է Իսպանիայի առաջնության վերջին երեք խաղերից երկուսում։ «Բարսելոնան» ավելի վաղ պարտվել էր «Ռեալ-Սոսյեդադին» (0։1) և ոչ-ոքի էր խաղացել «Սելտայի» հետ (2։2)։
Չնայած պարտությանը, «Բարսելոնան» 34 միավորով շարունակում է գլխավորել Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։