LA LIGA. «Լաս Պալմասը» հաղթեց «Բարսելոնային»🎥

Լա Լիգայի 15-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունեց «Լաս Պալմասին»։ Խաղը ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2:1 հաշվով։

Հանդիպման 49-րդ րոպեին հյուրերի հարձակվող Սանդրո Ռամիրեսը բացեց խաղի հաշիվը։

61-րդ րոպեին տանտերերի հարձակվող Ռաֆինյան կարողացավ հեռահար հարվածով հավասարեցնել խաղի հաշիվը, իսկ 6 րոպե անց Ֆաբիո Սիլվան կրկին առաջ մղեց իր թիմին։

Չնայած պարտությանը, «Բարսելոնան» 34 միավորով շարունակում է գլխավորել Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Այս խաղից հետո «Լաս Պալմասը» 15 միավորով բարձրացավ 14-րդ հորիզոնական։