Հանս-Դիտեր Ֆլիկը արձագանքել է «Մանչեսթեր Սիթիի» աղետալի շարքին

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը արձագանքել է «Մանչեսթեր Սիթիի» աղետալի շարքին։

Հիշեցնենք, որ «քաղաքայինները» իրենց վերջին վեց խաղերում 5 պարտություն կրեցին և մեկ անգամ ոչ-ոքի խաղացին։

«Ես միշտ կենտրոնացած եմ միայն իմ թիմի վրա։ Նրանք հիմա իրենց խնդիրներն ունեն, ես չեմ պատրաստվում դրանք քննարկել, դա սխալ կլինի։ Ցանկանում եմ Գվարդիոլային մաղթել ամենայն բարիք։ Հուսով եմ՝ նրանք հաջող կանցկացնեն հաջորդ հանդիպումը»,- գերմանացի մարզչի խոսքերն է փոխանցում Marca-ը։

Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում կմրցի «Լիվերպուլի» դեմ։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 1-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին։