Կառլո Անչելոտտի. «Ամեն երկրորդ տարին ես խնդիրների եմ հանդիպում և լուծում եմ դրանք»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պատասխանել է այն հարցին, թե ինչ խնդիրներ ունի այս պահին իր թիմը։

«Ես միայն մեկ հեշտ տարի ունեցա՝ նախորդ մրցաշրջանում։ Ամեն երկու տարի ես ստիպված էի խնդիրներ լուծել։ Եվ դրանք միշտ լուծված էին։

Ավելի լավ է խնդիրը հայտնաբերել նոյեմբերին կամ դեկտեմբերին, քան ապրիլին կամ մայիսին։ Վստահ եմ, որ մենք դրան հասնելու ենք։

Թիմում վնասվածքները շատ են, չնայած դրան, որ Ռոդրիգոն վերադառնում է վաղը, հաջորդ խաղում կլինի Չուամենին։ Կամավինգան նույնպես շուտով կվերադառնա»,- Անչելոտտիին խոսքերն է մեջբերում Marca-ն։