Մադրիդի «Ռեալն» ու «Լիվերպուլը» կարող են ֆուտբոլիստների փոխանակում իրականացնել

Մադրիդի «Ռեալը» և «Լիվերպուլը» կարող են բարձր մակարդակի ֆուտբոլիստների փոխանակում իրականացնել։

Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, անգլիական ակումբը պատրաստ է Oրելիեն Չուամենիի դիմաց առաջարկել Ռայան Գրավենբերխին և ևս 30 միլիոն եվրո։

Նախկինում խոսակցություններն արդեն կապում էին Չուամենիին Անգլիայի առաջնություն տեղափոխվելու հետ։ 24-ամյա ֆրանսիացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 100 միլիոն եվրո։

Ինչ վերաբերում է 22-ամյա Գրավենբերչին, ապա նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ այս շաբաթ «Լիվերպուլը» Չեմպիոնների Լիգայում 2։0 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին»։