«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը խոսել է 2024/2025 մրցաշրջանի մեկնարկից առաջ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղի վերաբերյալ իր կանխատեսումների մասին։
«Մրցաշրջանի մեկնարկից առաջ ես ասացի, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պայքարը կավարտի հինգերորդ տեղով։ Հիմա հասկանում եմ, որ շատ եմ սխալվել և գերագնահատել եմ թիմին։
Ես նրանց չեմ տեսնում լավագույն վեցյակում մրցաշրջանի վերջում»,- ասել է Կարագերը Sky Sports-ի եթերում:
Հիշեցնենք, որ «կարմիր սատանաները» վերջերս փոխել են գլխավոր մարզչին։ Թիմը գլխավորում է պորտուգալացի մասնագետ Ռուբեն Ամորիմը։
Անգլիայի առաջնության 12 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 16 միավոր եւ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը։