Վենսան Կոմպանին «Բորուսիայի» հետ հանդիպումն անվանել է մրցաշրջանի ամենակարևոր հանդիպումը։
Բունդեսլիգայի 12-րդ տուրի շրջանակներում նոյեմբերի 30-ին «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կմրցեն «Բորուսիան» և «Բավարիան»:
«Մեզ շատ կարևոր հանդիպում է սպասվում։ Սա մրցաշրջանի ամենակարևոր խաղն է ոչ միայն «Բորուսիայի», այլեւ մեզ համար։ Կարևոր է հարգել հակառակորդին։ Սա յուրահատուկ հանդիպում է, և մենք անհամբեր սպասում ենք դրան:
Նման հանդիպումներ դիտում են ամբողջ աշխարհում։ Եվ սովորաբար նման խաղերը դիտարժան են լինում։ Ուրախ կլինեմ, եթե այս խաղում ինչ-որ բան լինի։
Բացի այդ, հանդիպումը կարող է էմոցիոնալ լինել»,- ասել է «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին: