Անգլիայի հավաքականի և «Լիվերպուլի» եզրային պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը Մադրիդի «Ռեալի» առաջնահերթ տրանսֆերային նպատակն է: Այս մասին հայտնում են Talksport-ի լրագրողները։
Ըստ աղբյուրի՝ «Արքայական» ակումբն արդեն տեղեկացրել է մերսիսայդցիներին պաշտպանին ձեռք բերելու մտադրության մասին։ Հնարավոր է, որ «Ռեալը» չէր հայտնել այդ մասին, քանի որ պաշտպանի պայմանագիրն ավարտվում է և հունվարից սկսած ազատ է բանակցել այլ ակումբների հետ:
Սակայն «սերուցքայինները» որոշեցին հարգանք ցուցաբերել անգլիական գրանդի նկատմամբ։ Այս մրցաշրջանում Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը նրա արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։