Հարձակվող Ջովանի Սիմեոնեն կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում։ Ըստ Football Transfers-ի՝ Լոնդոնի «Վեսթ Հեմը» կապ է հաստատել «Նապոլիի» հետ՝ 29-ամյա Սիմեոնեի` հունվարին հնարավոր տրանսֆերի վերաբերյալ:
Ջովանի Սիմեոնեն Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի որդին է։ 2024/2025 մրցաշրջանում հարձակվողը «Նապոլիի» կազմում անցկացրել է 13 պաշտոնական հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները Ջովանի Սիմեոնեին գնահատում են 10 միլիոն եվրո։ Հարձակվողն Արգենտինայի հավաքականի կազմում վեց հանդիպում է անցկացրել։