«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ընդգծել է, որ մտադիր չէ հեռանալ ակումբից դժվարին ժամանակահատվածում։
«Սիթին» 5 հանդիպում անընդմեջ պարտվել է բոլոր մրցաշարերում, իսկ սեփական հարկի տակ նախորդ խաղում նրանք բաց թողեցին Չեմպիոնների լիգայում «Ֆեյենորդի» նկատմամբ հաղթանակը՝ 75 րոպե հետո առաջ լինեով 3:0 հաշվով:
«Ես ուզում եմ մնալ։ Ես ուզում եմ շտկել իրավիճակը. Բայց հենց զգամ, որ ակումբին օգուտ չեմ բերում, տեղը կզիջեմ այլ մարզչի։
Ես չեմ ուզում փախչել։ Ես ցանկանում եմ մնալ ակումբում և վերականգնել թիմը շատ առումներով:
Ես գիտեմ, թե ինչի եմ ուզում հասնել։ Ես գիտեմ, թե մեզ ինչ է պետք։ Ես գիտեմ, թե ինչ պետք է անենք նախկին կայունությունը վերականգնելու համար։