Հինգշաբթի օրը «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայում 3:2 հաշվով հաղթել է «Բոդյո-Գլիմտին»: Պաշտպան Դիոգո Դալոտն այս մրցաշրջանում առաջին անգամ դուրս է մնացել «կարմիր սատանաների» մեկնարկային կազմից:
Թիմի մարզիչ Ռուբեն Ամորիմը անդրադարձել է այս հարցին։
«Դալոտը շատ ուժեղ է: Երբեմն մենք ստիպված կլինենք հանգիստ տալ նրան, քանի որ չնայած նա միշտ թարմ տեսք ունի, նա մեքենա չէ: Նա լավ ֆուտբոլիստ է:
Նա ավելի լավ է աջ կողմում, և մենք նրան ավելի հաճախ կօգտագործենք այնտեղ, թեև նա ունակ է խաղալ երկու եզրերում: Նա կարող է օգնել թիմին, և նա շատ կարևոր է մեզ համար:
Նա ապրում է խաղի համար»,՝ լրագրողներին ասել է Ամորիմը:
«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայումս զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը: