Հայտնի է՝ դաշտ դուրս կգա՞ Լամին Յամալը «Լաս Պալմասի» դեմ խաղում

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է վինգեր Լամին Յամալի հնարավոր մասնակցությունը «Լաս Պալմասի» դեմ խաղին։ 17-ամյա ֆուտբոլիստը շաբաթ օրը կխաղա «Լաս Պալմասի» հետ, ըստ գերմանացի մարզիչի:

«Լամին Յամալը վերադարձել է և պատրաստ է խաղալ: Դեռ չենք որոշել՝ նա կլինի մեկնարկային կազմում, թե ոչ, բայց խաղալու է», – ասաց Ֆլիկը լրագրողներին մամուլի ասուլիսի ժամանակ:

Յամալը «Բարսելոնայի» կազմում վերջին անգամ խաղացել է նոյեմբերի 6-ին: Այս մրցաշրջանում տաղանդավոր ֆուտբոլիստը մասնակցել է 16 պաշտոնական հանդիպման, որոնցում դարձել է վեց գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։