«Մանչեսթեր Սիթին» կարող է մրցակցել «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Չելսիի» հետ երիտասարդ հարձակվողի համար

Հարձակվող Լիամ Դելապը լավ ֆուտբոլ է ցուցադրում «Իպսվիչի» կազմում: Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի 12 հանդիպումներում 21-ամյա ֆուտբոլիստը դարձել է 6 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Ըստ The Athletic-ի, Դելապը տեսանելի ապագայում կարող է տեղափոխվել որև է գրանդ ակումբ: Նշվում է, որ հարձակվողի խաղը գրավել է «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Չելսիի» ուշադրությունը: Միաժամանակ, «Մանչեսթեր Սիթին» կարող է խափանել ֆուտբոլիստի տրանսֆերը։

«Քաղաքայինները» սովորաբար սահմանում են հետգնման հնարավորությունը, երբ բաժանվում են իրենց սաներից: Այնուամենայնիվ, «Սիթին» կարող է չցանկանալ ակտիվացնել այս տարբերակը՝ հաշվի առնելով թիմի կազմում Էրլինգ Հոլանդի առկայությունը: Ամռանը «Մանչեսթեր Սիթին» Դելապին վաճառեց «Իպսվիչին» 17,85 միլիոն եվրոյով (տվյալները՝ Transfermarkt):