«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցին:
– Հաջորդ մրցաշրջանում կշարունակե՞ք հանդես գալ «Լիվերպուլում», հաշվի առնելով, որ «Ռեալը» հիմա պաշտպան է փնտրում Միլիտաոյի ու Ալաբայի վնասվածքների պատճառով:
«Ճիշտ է, բայց նրանք Ռյուդիգեր ունեն: Ինչպես ասացի, ամբողջովին կենտրոնացած եմ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի վրա» , – ասել է Վիրջիլ վան Դեյկը, ով «Լիվերպուլում» հանդես է գալիս 2018 թվականի սկզբից։
Այդ ժամանակից ի վեր հոլանդացին «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 287 պաշտոնական հանդիպում, որոնցում դարձել է 25 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
33-ամյա հոլանդացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։