Հանս-Դիտեր Ֆլիկը կարող է կադրային խնդրի առաջ կանգնել

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ինյիգո Մարտինեսը կարող է չմասնակցել Լա Լիգայի «Լաս Պալմասի» դեմ առաջիկա հանդիպմանը։

Երեքշաբթի օրը 33-ամյա ֆուտբոլիստը խաղի մեկնարկից մինչև ավարտ մասնակցել է Չեմպիոնների լիգայի «Բրեստի» հետ հանդիպմանը: Հանդիպման ավարտից կարճ ժամանակ անց փորձառու կենտրոնական պաշտպանը մկանային անհարմարություն է զգացել, հայտնում է լրագրող Տոնի Խուանմարտին։

Այս պատճառով կասկածի տակ է իսպանացու մասնակցությունը «Լաս Պալմասի» հետ առաջիկա խաղին։ «Բարսելոնա» – «Լաս Պալմաս» հանդիպումը կկայանա շաբաթ օրը։

Ընթացիկ մրցաշրջանում Ինյիգո Մարտինեսը մասնակցել է «Բլաուգրանայի» 18 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։