«Յուվենտուսի» երկու ֆուտբոլիստներ կարող են լքել ակումբը

Թուրինի «Յուվենտուսը» կարող է բաժանվել երկու ֆուտբոլիստներից։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Յուվենտուսը» որոշել է վաճառել կիսապաշտպաններ Դուգլաս Լուիսին և Նիկոլո Ֆաջիոլիին։ Օրերս «Յուվենտուսի» տեխնիկական տնօրեն Կրիշտիանու Ջյունտոլին այցելել է Մանչեսթեր՝ առաջարկելով այդ ֆուտբոլիստներին՝ «Մանչեսթեր Յունայթեդին» և «Մանչեսթեր Սիթիին»։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Դուգլասը ցանկանում է վերադառնալ Պրեմիեր Լիգա, որտեղ նախկինում հանդես է եկել «Ասթոն Վիլայում»։

Նշենք, որ Իտալիայի առաջնության 13 տուրից հետո «Յուվենտուսը» վաստակել է 25 միավոր եւ զբաղեցնում է աղյուսակի վեցերորդ հորիզոնականը։