«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է երկարաձգել պայմանագիրը թիմի հետ մինչև 2026 թվականը, հայտնում է AS-ը։
Նշվում է, որ ակումբի ներկայացուցիչները բանակցություններ են վարում ֆուտբոլիստի հետ մինչև 2026 թվականի դեկտեմբեր երկարաձգման շուրջ: Նրանք մի քանի շաբաթ առաջ առաջարկ են ներկայացրել արգենտինացուն։
Նախկինում տեղեկություններ էին հայտնվել, որ Մեսսին կարող է երկարաձգել պայմանագիրը վեց ամսով՝ մինչև 2026 թվականի աշխարհի առաջնությունը, որը կկայանա հունիսին ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։
Արգենտինացու գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը: