Ռոդրի. «Իմ նպատակն է վերադառնալ այս մրցաշրջանում»

Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին, ով պատռել էր խաչաձև կապանները, հայտարարել է մինչև այս մրցաշրջանի ավարտը խաղադաշտ վերադառնալու ցանկության մասին։

«Իմ նպատակն է վերադառնալ այս մրցաշրջանում: Ես չեմ հրաժարվում պայքարելուց: Այնուամենայնիվ, չեմ ուզում սխալվել։ Իմ նպատակն է վերականգնվել վեց-յոթ ամսում։

Ես, այսպես ասած, վայելում եմ իմ արձակուրդը։ Սկզբում վստահ էի, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, իսկ հիմա դրական եմ վերաբերվում այս ամենին», – Ռոդրիի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը երեք հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում արդյունավետ չի եղել։