«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը Անգլիայի առաջնության 13-րդ տուրի հանդիպումից առաջ խոսել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին:
««Մանչեսթեր Սիթին» շատ լավ թիմ է, և պատճառներից մեկը, թե ինչու եմ կարծում, որ Պեպ Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է, նույնիսկ լավագույնը, այն է, որ նա միշտ լուծումներ է գտնում իրենց խնդիրների համար:
Իսկ նրա ներկայիս խնդիրը Ռոդրիի բացակայությունն է։ Բայց մենք բոլորս գիտենք, որ նա լուծում կգտնի, և նրանց ձևը կրկին հիանալի կլինի: Բայց, հուսով եմ, ոչ շուտ, քան կիրակի օրվանից հետո»,- Սլոտի խոսքերն է մեջբերում Yahoo Sport-ը։
Հիշեցնենք, որ «Լիվերպուլ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 1-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20:00-ին։