«Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան ամփոփել է Կոնֆերենցիաների Լիգայի ընդհանուր փուլի 4-րդ տուրի «Վիկինգուրի» դեմ հանդիպումը:
Հիշեցնենք, որ հանդիպումը ավարտվել է 0:0 հաշվով:
«Մենք 5 իրական պահ ունեցանք գոլ խփելու համար, բայց չխփեցինք: Մրցակցի դարպասապահը 3 ֆանտաստիկ սեյվ կատարեց: Այո, մենք չէինք սպասում այսպիսի մարտավարություն, բայց չեմ կարծում, որ այդ պատճառով չհաղթեցինք:
Երբեմն վատ օրեր ես ունենում, պետք է ընդունել դա: Ինչ վերաբերում է կամքին, խաղադաշտում ներդրած ջանքերին, ապա թիմը փորձեց, բայց երբեմն այսպես էլ է լինում` կարող ես վատ օր ունենալ»,- ասել է Ռուի Մոտան: