Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, ով նախկինում հանդես է եկել Թուրինի «Յուվենտուսում» և «Մանչեսթեր Յունայթեդում», կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա։
Ինչպես հայտնում է Goal-ը, ֆուտբոլիստին հետևում է «Ֆուլհեմը»: Նշվում է, որ ֆուտբոլիստի շրջապատը նաև նրան խորհուրդ է տալիս կարիերան շարունակել Անգլիայում։
Ֆրանսիացին մտադիր է վերսկսել իր ելույթները բարձրագույն լիգայում։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսին ֆրանսիացի կիսապաշտպանը դրական դոպինգ թեստ էր հանձնել։ Փետրվարի 29-ին հակադոպինգային դատարանը հաստատել է ֆուտբոլիստին չորս տարով որակազրկելու որոշումը։ Այն բանից հետո, երբ դատարանը որոշեց որակազրկել Պոգբային, նա վերաքննիչ բողոք էր ներկայացրել։
Հոկտեմբերի 7-ին Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) հայտարարեց, որ կրճատել է ֆրանսիացի կիսապաշտպանի որակազրկումը մինչև 18 ամիս։ Այսպիսով, նա կկարողանա վերադառնալ պաշտոնական հանդիպումներին 2025 թվականի մարտին։