Նոյեմբերի 28-ին Քաթարում կայացավ «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» լեգենդների հանդիպումը:
Խաղի հիմնական ժամանակում թիմերը փոխանակվեցին խփած 2-ական գնդակով, չնայած, որ կատալոնական ակումբը 16-րդ րոպեին առջևում էր 2-0 հաշվով: Գոլերի հեղինակներ էին դարձել Սորինն ու Ռոնալդինյոն: Ընդմիջումից հետո մադրիդցիներից աչքի ընկան Լուիշ Ֆիգուն և Էդվին Կոնգոն:
Ետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ուժեղ գտնվեց կատալոնական ակումբը՝ 4-2։
«Բարսելոնայի» լեգենդներից հանդիպմանը մասնակցեցին Վիտոր Բայան, Սերխին, Ֆրանկ Դե Բուրը, Էրիկ Աբիդալը, Խուան Պաբլո Սորինը, Գաիսկա Մենդիետան, Լյուդովիկոս Ժյուլին, Ռիվալդոն, Ռոնալդինյոն, Դավիդ Վիլյան, Պատրիկ Կլյուվերտը և Կուարեժման, իսկ «Ռեալի» լեգենդներից խաղադաշտ դուրս եկան Ֆրանցիսկո Բույոն, Իվան Կամպոն, Ռաուլ Բրավոն, Ֆրանցիսկո Պավոնը, Ֆերնանդո Սանսը, Քլարենս Զեդորֆը, Լուիշ Ֆիգուն, Սավիոն, Խոսե Ամավիսկան, Ժուլիո Բապտիստան և Պեդրո Մունիտիսը:
Ներկայացնում ենք Ռոնալդինյոյի տուգանայինից խփած գեղեցիկ գոլը։
🎥 – Ronaldinho with free-kick for Barça Legends against Real Madrid Legends. Still got it 🇧🇷🐐 pic.twitter.com/bZthW9M2Of
— BarçaTimes (@BarcaTimes) November 28, 2024