Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին դիմել է իր նախկին ակումբ՝ «Բարսելոնային» և շնորհավորել է 125-ամյակի կապակցությամբ:
«Շնորհավորում եմ «Բարսելոնային» հիմնադրման 125-ամյակի կապակցությամբ։ Շատ եմ կարոտում ակումբը, քաղաքը, մարդկանց, այս ամբողջ սերը։ Հուսով եմ, որ ակումբը կշարունակի լավ հանդես գալ և կատարելագործվել»,- ասել է Մեսսին 3Cat-ին տված հարցազրույցում:
«Բարսելոնան» հիմնադրվել է 1899 թվականի նոյեմբերի 29-ին։
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին «Բարսելոնայից» հեռացավ 2021 թվականի ամռանը։ Ֆինանսական լուրջ դժվարությունների պատճառով կատալոնական ակումբն այն ժամանակ չկարողացավ երկարաձգել պայմանագիրն իր աստղային աշակերտի հետ։ Մեսսին ներկայումս ներկայացնում է «Ինտեր Մայամի»-ն: