Նոր տեղեկություն Վիրջիլ վան Դեյկի ապագայի վերաբերյալ

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը որոշել է իր ապագան։ Ինչպես հայտնում է Anfield Watch-ը, հոլանդացի ֆուտբոլիստը կերկարաձգի պայմանագիրը և կշարունակի հանդես գալ մերսիսայդյան ակումբում:

Աղբյուրի համաձայն՝ Վան Դեյկի գործակալն այժմ տեղեկացնում է հետաքրքրված ակումբներին, որ իր հաճախորդն այլևս հասանելի չէ տրանսֆերի համար։ «Լիվերպուլը» շուտով պետք է պաշտոնապես հայտարարի վան Դեյկի հետ աշխատանքային պայմանագրի երկարաձգման մասին։

33-ամյա Վիրջիլ վան Դեյկի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։ Հոլանդացին «Լիվերպուլում» հանդես է գալիս 2018 թվականի սկզբից՝ «Սաութհեմփթոնից» տեղափոխվելուց հետո։