«Լիվերպուլի» նախկին դարպասապահ Լորիս Կարիուսը խոսել է կարիերան շարունակելու ցանկության մասին։
«Այս պահին ես պայմանագիր չունեմ որևէ ակումբի հետ, բայց դեռ չեմ ավարտել իմ կարիերան։
Եթե լավ առաջարկ լինի, ես կցանկանայի շարունակել ֆուտբոլը։
Ես հավատում եմ, որ դեռ ունեմ այն, ինչ անհրաժեշտ է լավ դարպասապահ լինելու համար:
Բայց եթե առաջարկն ինձ չհամապատասխանի, ես չեմ համաձայնի պարզապես խաղալ ինչ-որ տեղ»,- ասել է «Լիվերպուլի» նախկին դարպասապահը։