Եվրոպայում կայացան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրի հանդիպումները «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ընդունեց «Ռեալին» և կարողացավ հաղթել 2։0 հաշվով՝ երկու գոլերն էլ խփելով երկրորդ խաղակեսում։
Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Ռիո Ֆերդինանդը տպավորված է Արնե Սլոտի թիմի հաջողություններով, նա կարծում է, որ իր թիմն այժմ լավագույնն է Եվրոպայում և տոն է հաղորդում ֆուտբոլին։
««Լիվերպուլն» այժմ լավ տոն է հաղորդում եվրոպական ֆուտբոլին։ Սլոտը թիմին բաց է թողնում խաղադաշտ, ինչպես ռոտվեյլերների:
Ես նույնիսկ պատրաստ եմ խաղադրույք կատարել այս տարի «Լիվերպուլի»` Չեմպիոնների լիգայում հաղթելու վրա»,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։