Ֆլորենտինո Պերեսը միակ մարդն էր «Ռեալում», ով ցանկանում էր ձեռք բերել Կիլիան Մբապպեին այս ամառ

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը միակ մարդն էր մադրիդյան ակումբում, ով ցանկանում էր ձեռք բերել Կիլիան Մբապպեին այս ամառ, հայտնում է The Giardian-ը։

Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվողը ՊՍԺ-ից հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։

Ըստ աղբյուրի՝ ի տարբերություն 2022-ի, երբ «Ռեալում» միակարծիք էր Մբապպեի հարցում, բայց ՊՍԺ-ի հետ պայմանագրի երկարաձգման պատճառով տրանսֆերը չկայացավ, 2024-ին միայն Պերեսը, ով հրաժարվեց լսել հակառակ կարծիքը, մտածում էր Մբապպեի հետ պայմանագիր կնքելու մասին։

Մադրիդի «Ռեալում» իր առաջին մրցաշրջանում Մբապպեն 18 խաղում դարձել է 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։