«Մանչեսթեր Յունայթեդը» նշել է այն գումարները, որոնք ակումբը ծախսել է նախկին գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի տուգանքի և թիմը գլխավորող Ռուբեն Ամորիմի «Սպորտինգից» տեղափոխության վրա։
Ինչպես հայտնում է Metro-ն՝ նշելով «Մանչեսթեր Յունայթեդի» ֆինանսական հաշվետվությունը, անգլիական գրանդը 10,4 միլիոն ֆունտ է վճարել Տեն Հագին և նրա անձնակազմին, քանի որ նրանք ստիպված են եղել լքել ակումբը մինչև պայմանագրի ժամկետի ավարտը։
Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 11 միլիոն ֆունտ է վճարել «Սպորտինգին» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին թիմ հրավիրելու համար։