Մադրիդի «Ռեալի» պաշտպան Լուկաս Վասկեսը Չեմպիոնների Լիգայի 5-րդ տուրի արտագնա խաղում «Լիվերպուլից» կրած պարտությունից հետո (0։2) աջակցել է թիմի հարձակվող Կիլիան Մբապպեին, ով չիրացրեց 11 մետրանոցը։
«Մենք միշտ աջակցում ենք Կիլիանին։ Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է և դա ապացուցել է տարիների ընթացքում։ Մենք ուրախ ենք, որ նա այժմ մեզ հետ է։ Մբապպեն համաշխարհային կարգի խաղացող է, և շուտով նա նորից կապացուցի դա։ Մենք ուրախ ենք, որ ունենք նրան, ամբողջ թիմը փորձում է աջակցել նրան ամեն ինչում»,- Վասկեսի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ խաղի 61-րդ րոպեին 0։1 հաշվով Մադրիդի «Ռեալը» հնարավորություն ուներ հավասարեցնելու խաղի հաշիվը, սակայն ֆրանսիացին չկարողացավ դիպուկ հարվածով։