«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը կիսվել է Եվրոպա Լիգայի 5-րդ տուրի նորվեգական «Բոդյո-Գլիմտի» հետ տնային հանդիպման սպասելիքներով։
Պորտուգալացի մասնագետի համար սա կլինի նրա դեբյուտային խաղը «Օլդ Թրաֆորդում»։
«Ինձ համար դա յուրահատուկ խաղ կլինի։ Ես պարզապես ցանկանում եմ հաղթել այդ խաղում։ Խաղից առաջ ամեն ինչ նոր կլինի։ Մեկնարկային սուլիչից հետո դա կլինի հերթական խաղը։ Մենք կփորձենք հաղթել յուրաքանչյուր խաղում։
Դժվար խաղ եմ ակնկալում։ Հակառակորդները շատ վազող աշխատանք են կատարում։ Սա մի բան է, որը մենք պետք է բարելավենք։ Այդ թիմը մշտապես հաղթում է, ուստի ես ակնկալում եմ շատ լարված և որակյալ հանդիպում։
Նրանք ռոտացիա կանե՞ն։ Ես դրա մասին չեմ մտածում։ Ես ուղղակի կենտրոնացած եմ «Օլդ Թրաֆորդում» մեր առաջին խաղում հաղթելու վրա։ Եթե մենք կարողանանք դա անել, դա մեծ օգնություն կլինի»,- ասել է Ամորիմը մամուլի ասուլիսի ժամանակ։