Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 4-րդ տուրում «Նոան» կընդունի «Վիկինգուրին»։ Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 21:45-ին։
«Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան խոսել է սպասվող հանդիպման մասին։
«Լավ ենք ուսումնասիրել «Վիկինգուրին», ինչպես անում ենք մեր յուրաքանչյուր մրցակցի դեպքում։ Գիտենք նրանց ուժեղ և թույլ կողմերը։
Պատրաստ ենք համապատասխան մարտավարություն ընտրել ու լինել խաղի մեջ՝ փորձելով ինչպես միշտ 3 միավոր վաստակել», – ասել է Ռուի Մոտան։