Իսպանացի լրագրող Միկել Բլասկեսը սոցցանցի իր էջում քննադատել է Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեի խաղը Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 5-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ հանդիպումից հետո (0։2)։
«Մենք չենք կարող մոռանալ, որ կային մարդիկ, ովքեր Մբապպեին համեմատեցին Լեո Մեսսիի հետ։ 25 տարեկանում արգենտինացին արդեն չորս «Ոսկե գնդակ» էր նվաճել «Բարսելոնայում» խաղալու ընթացքում։ Մբապպեն նույնիսկ Էդեն Ազարից լավը չէ, և դա չափազանց նյարդայնացնում է»,- գրել է Բլասկեսը X սոցիալական ցանցում։
Հիշեցնենք, որ «Լիվերպուլի» հետ հանդիպման երկրորդ խաղակեսի միջնամասում Մբապպեն չկարողացավ իրացնել 11 մետրանոցը, երբ հաշիվը 0։1 էր։
Ընթացիկ մրցաշրջանում Մբապպեն ակումբի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 18 հանդիպման, որոնցում դարձել է 9 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։