Մադրիդի «Ռեալի» մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է Չեմպիոնների լիգայի «Լիվերպուլի» հետ խաղում իր թիմի կրած պարտության մասին։
«Լոս Բլանկոսները» հյուրընկալվելիս 0։2 հաշվով պարտվեցին մերսիսայդցիներին։
«Շատ բարդ հանդիպում էր: Մենք խաղում էինք Եվրոպայի ամենաբարդ մարզադաշտում։ Առաջին խաղակեսում «Ռեալը» լավ էր պաշտպանվում, մեզ պետք էր ավելի լավ օգտագործել հակագրոհները, քանի որ մի քանի հնարավորություն ունեինք:
Ինձ դուր եկավ թիմի ելույթը շատ լուրջ մրցակցի դեմ խաղում։ Մենք պատշաճ դիմադրություն ցույց տվեցինք»,- իտալացու խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։
Չեմպիոնների լիգայի հինգ տուրից հետո մադրիդյան թիմը վաստակել է վեց միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 24-րդ հորիզոնականը