Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի հինգերորդ տուրի խաղում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում հանդիպեց «Լիվերպուլին» և պարտվեց 0։2 հաշվով։
Այս արդյունքի մասին խոսել է «սերուցքայինների» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան։
«Այս խաղում մեզ մոտ ամեն ինչ սխալ ստացվեց: Մենք չկարողացանք գտնել այդ վերջին գնդակը, վերջին գործողությունը»,- բելգիացու խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ հինգ տուրից հետո «արքայական» ակումբը վաստակել է վեց միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի միայն 24-րդ տեղը։ «Լիվերպուլն» իր հերթին 15 միավորով Չեմպիոնների լիգայի առաջին հորիզոնականում է։