Արնե Սլոտ. «Իրենք բոլորի նման մարդիկ են»

«Լիվերպուլի» մարզիչ Արնե Սլոտը խոսել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի խաղում Կիլիան Մբապպեի և Մոհամեդ Սալահի 11 մետրանոց հարվածների մասին։

«Սալահն ու Մբապպեն ցույց տվեցին, որ իրենք բոլորի նման մարդիկ են։ Կիլիանի հարվածի պահին Կելեհերը իրեն լավ դրսևորեց։

Նա ինչ-որ անհավանական բան արեց, ինչը սիրում է անել նաև մեր մյուս դարպասապահ Ալիսոնը»,- հոլանդացի մասնագետի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։