Մրցաշրջանի ընթացքում Մադրիդի «Ռեալը» կադրային խնդիրների է բախվում պաշտպանական գծում։
Ինչպես հայտնում է TodoFichajes-ը իր էջերում, մադրիդցիները կարող են մրցակցել «Բորնմութից» պաշտպան Իլյա Զաբարնիին ձեռք բերելու համար։
Նշվում է, որ Զաբարնիի գործող պայմանագիրը 60 միլիոն եվրոյի գնման տարբերակ է ներառում:
Զաբարնիի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները՝ «Մանչեսթեր Սիթին», «Չելսին» և «Տոտենհեմը»։
Իլյա Զաբարնին 22 տարեկան է։ Ուկրաինացին «Բորնմութում» հանդես է գալիս 2023 թվականի հունվարի վերջից՝ Կիևի «Դինամոյից» տեղափոխվելուց հետո։