Անգելոս Պոստեկօղլու. «Մենք լիովին վստահում ենք նրան»

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկօղլուն պատասխանել է այն հարցին, թե արդյոք ակումբը առաջիկա ձմռանը նոր դարպասապահ է փնտրելու։

Ավելի վաղ «Թոթենհեմի» հիմնական դարպասապահ Գուլիելմո Վիկարիոն կոտրել էր կոճը և մի քանի ամսով շարքից դուրս էր եկել։

«Հունվարին նոր դարպասապահի հետ չենք կնքի պայմանագիր։ Մենք վստահում ենք Ֆրեյզեր Ֆորսթերին»,- Պոստեկօղլուի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Այս մրցաշրջանում 28-ամյա Վիկարիոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 15 հանդիպում, բաց է թողել 15 գոլ և անառիկ է պահել չորս դարպասը։ 36-ամյա Ֆորսթերն անցակցրել է երեք հանդիպում, բաց թողել չորս գնդակ։