Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի հինգերորդ տուրի «Լիվերպուլ» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումն ավարտվեց «Լիվերպուլի» հաղթանակով 2:0 հաշվով։
Խաղի հաշիվը բացվեց 52-րդ րոպեին, Ալեքսիս Մակ Ալիստերի հարվածից հետո։
Կիլիան մբապպեն 60-րդ րոպեին վրիպեց 11 մետրանոց հարվածից, իսկ Մբապպեին սխալը կրկնեց րոպեներ անց նաև Մոհամեդ Սալահը
77-րդ րոպեին մադրիդցիների դարպասը գլխի հարվածով գրավեց Կոդի Գակպոն։
Այս հաղթանակից հետո Մերսիսայդյան ակումբը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Այլ արդյունքներ.
«Բոլոնյա» «Լիլ» 1։2
«Դինամո Զագրեբ» – «Բորուսիա» 0։3
«Մոնակո» – «Բենֆիկա» 2։3