«Ատալանտայի» հարձակվող Մատեո Ռետեգին կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա։
Calcio Mercato-ի համաձայն՝ իտալացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Արսենալը»:
Լոնդոնյան ակումբի սկաուտները ներկա են գտնվել Չեմպիոնների լիգայի «Յանգ Բոյզի» դեմ «Ատալանտայի» հանդիպմանը, որում Ռետեգին դուբլի հեղինակ է դարձել։
«Ատալանտան» պատրաստ է բաժանվել իր հարձակվողից 45 միլիոն եվրոյի դիմաց։ Նշվում է, որ Մատեոյի համար պայքարին միացել են նաև Նապոլին ու Յուվենտուսը։
25-ամյա Ռետեգին ընթացիկ մրցաշրջանում «Ատալանտայի» կազմում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։